18 10 2020

Սեփական հանձնառություններն անտեսելը ի ցույց է դնում Բաքվի կոռումպացված ռեժիմի գործելաոճը. ՀՀ ԱԳ նախարար

Սեփական հանձնառություններն անտեսելը ի ցույց է դնում Բաքվի կոռումպացված ռեժիմի գործելաոճը. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի կողմից  մարդասիրական զինադադարի խախտման մասին։

«Համաձայնեցված մարդասիրական զինադադարը պետք է գործեր այսօր կեսգիշերից: Առավոտյան՝ ժ. 7:20-ին, Ադրբեջանը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները: Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի կոռումպացված ռեժիմի գործելաոճը»,-գրել է Զոհրաբ Մնացականյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ