17 10 2020

Գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին. Արտակ Զեյնալյան

Գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին. Արտակ Զեյնալյան

 

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը ողջ են և գտնվում են հոսպիտալում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՄԻԵԴ-ում Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։

Հիշեցնենք, որ 16.10, 2020թ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ