17 10 2020

Էրդողանի՝ Ղրիմի մասով հայտարարությունը ցույց է տալիս Թուրքիայի ՌԴ «հավատարիմ» գործընկեր լինելը․ Պետդումայի արձագանքը

Էրդողանի՝ Ղրիմի մասով հայտարարությունը ցույց է տալիս Թուրքիայի ՌԴ «հավատարիմ» գործընկեր լինելը․ Պետդումայի արձագանքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի մասով երեկ արված հայտարարությունը ցույց է տալիս երկրի՝«հավատարիմ» լինելու մակարդակը՝ որպես ՌԴ-ի գործընկեր: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսեյ Չեպան, փոխանցում է РИА Новости-ն:

Պատգամավորը վստահ է, որ նման հայտարարությունները որևէ կերպ չեն ազդի Ղրիմի տարածքային պատկանելիության վրա: Չեպայի կարծիքով՝ Էրդողանի դիրքորոշումը նպատակ ունի մեծացնել Թուրքիայի կշիռը Ռուսաստանի հետ հարաբերություններում:

«Հենց այդ դիրքորոշումն է բնութագրում Էրդողանին՝ որպես ՌԴ-ի համար ապահով գործընկերոջ: Մենք հասկանում ենք՝ ով է նա»,- նշել է պատգամավորը:

Հիշեցնենք, նախօրեին Անկարայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը ՌԴ-ին և հավատարիմ կմնա Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

Հավել ենք, որ օրեր առաջ ռուսական հայտնի ռադիոկայաններին տված հարցարզույցում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին, նշել է հետևյալը. «Մենք երբեք չենք բնութագրել Թուրքիային՝ որպես մեր ռազմավարական գործընկեր: Խոսքը շատ սերտ գործընկերության մասին է, որն ունի ռազմավարական բնույթ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ