15 10 2020

Խոցվել է հակառակորդի հերթական Սու 25 ինքնաթիռը. Գարիկ Մովսեսյան



«Ասուլիսից ուղիղ 10 րոպե առաջ ինձ տեղեկացրին, որ խոցվել է հակառակորդի հերթական Սու 25 ինքնաթիռը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը։

«Հենց առաջին օրվանից թուրքական F16 ինքնաթիռներն ակտիվորեն ներգրավված են եղել օդից խնդիրների կատարմանը՝ այն է Հայաստանի և Արցախի տարածքների և օբյեկտների ռմբակոծում և հրթիռակոծում:

Բանախոսը նաև անդրադարձավ  նաև հակառակորդի սպառազինությանը և նշեց. «Հիմնականում թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ներ են, որոնք կարող ենք մինչև 12 հազար մետր բարձրության վրա թռիչք իրականացնել, վարել ակտիվ հետախուզություն, երկար ժամանակ մնալ օդում և  ուղղորդել կրակային միջոցներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ