Մարդիկ սկսել են դիմակներ չկրել ու սոցիալական հեռավորություն չպահել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
«Հիմա կուտակումներ շատ են լինում, մարդիկ գնում են հոգեհանգստի արարողության, կամ կամավորական աշխատանքներ կատարելու ու չեն պահպանում կանխարգելիչ կանոները: Արդեն չգիտես ինչ ասես, որովհետև մարդիկ պետք է իրենք հասկանան, որ նման պահվածքով, նման վարքագծով մենք ավելի ծանրացնում ենք մեր իրավիճակը, առողջապահական մարմինների և բժշկական ծառայությունների աշխատանքը: Փոխանակ մենք օգնենք մեր ռազմաճակատին, մեր առաջնագծին, մենք մեր առողջապահական համակարգը կանգնեցնում ենք այն իրավիճակի առաջ, որ հիվանդանոցների մահճակալների քանակը լրանում է, որովհետև դրանք սահմանափակ են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը