12 10 2020

Ադրբեջանից բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել․ Արցախում գտնվող ռուս լրագրող



Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տեսանյութ է հրապակել Ստեփանակերտից՝ հայտնելով, որ ցանկանում է վավերագրական ֆիլմ պատրաստել Արցախում տեղի ունեցող մարտերի մասին, երբ իրավիճակը կայունանա և հնարավորություն ստեղծվի հանգիստ պայմաններում ներկայացնել կատարվածի ժամանակագրությու

Լրագրողը նշել է, որ հատկապես ցանկանում է ուշադրություն հրավիրել խաղաղ բնակչության կորուստների և կրած վնասների վրա: 

Անդրադառնալով Ադրբեջանում իր դեմ քրեական գործի հարուցմանը՝ Պեգովը նշել է, որ ինքը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել նաև մինչ այս պահը և մեծ ուշադրություն չի դարձնում դրան:

 Պեգովը նախօրեին եղել է Հադրութում և կադրեր հրապարակել տեղից՝ ցույց տալով ողջ աշխարհին, որ ադրբեջանական կողմի պնդումները քաղաքը գրավելու մասին անհիմն են:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ