11 10 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 715, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 715, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 715 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56 451-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 1020 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի արձանագրվել։ Հոկտեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 303 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4  մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1323-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 53 է, ընդհանուր առողջացածներինը՝ 45 824, փաստացի բուժվողներինը՝ 9304: Մեկ օրում արվել է 3366 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 325894 թեստ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 84 (կին), 60 (տղամարդ), 70 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ