Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը մոտ ժամանակներս կավարտվի: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия 24»-ին տված հարցազրույցում:
«Մարդիկ զոհվում են, երկու կողմերն էլ ունեն մեծաթիվ կորուստներ, և մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս այդ հակամարտությունը կավարտվի»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ, սակայն, հակամարտության վերջնական լուծումը դեռ հեռու է:
«Դա ողբերգություն է: Մենք շատ մտահոգ ենք, քանի որ Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում մեզ համար օտար մարդիկ չեն ապրում»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը մտահոգվում է ավելի քան 2 մլն հայերի և ադրբեջանցիների համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը