06 10 2020

Համանախագահներն արձանագրել են՝ հակառակորդը չի կարողացել փոփոխել ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում․ Աշոտյան

Համանախագահներն արձանագրել են՝ հակառակորդը չի կարողացել փոփոխել ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որով նրանք վերահաստատեցին բանակցային գործընթացի վերսկսման դեպքում առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի անկյունաքարային նշանակությունը, սառը ցնցուղ պետք է լինի Ադրբեջանի ղեկավարության համար:

Համանախագահները արձանագրում են այն փաստը, որ արդեն 10 օր տեւող պատերազմում Ադրբեջանին եւ Թուրքիային չի հաջողվել այսպիսի փոփոխությունների ենթարկել ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում, որ կտրուկ փոխվեին բանակցային տրամաբանությունն ու խաղադրույքները։

Սա Հայոց բանակի նվաճումն է, որը պետք է պահել նաեւ դիվանագիտական ճակատում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ