06 10 2020

Օգտագործեք ձեր լծակները այդ մարդկանց բերանը գոնե այս օրերին փակ պահելու համար․ «5-րդ ալիք»-ի տնօրեն

Օգտագործեք ձեր  լծակները այդ մարդկանց բերանը գոնե այս օրերին փակ պահելու համար․ «5-րդ ալիք»-ի տնօրեն

«5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ ֆրանսիական հեռուստատեսության հեռարձակած մի ռեպորտաժ էինք թարգմանաբար հեռարձակել, շատ լավ ռեպորտաժ էր և ցուց էր տալիս թե ինչպես են ֆրասիացի լրագրողները լուսաբանում Ստեփանակերտում վիճակը: Ռեպորտաժը բոլոր առումներով մեր օգտին էր: Եւ հանկարծ մեր ռեպորտաժը հայտնվում է ԱԺ իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի և Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան պատերին մեզ ուղղած մեղադրանքներով, ավելին՝ «թրքածին» որակումներով: Ուրեմն ասեմ հետևյալը, նախ՝ թրքածինը դուք եք, գենետիկ ստուգում անցեք ու հրապարակեք արդյունքը, երկրորդը՝ այս օրերին երբ մի կողմ ենք դրել բոլոր տարաձայնությունները և ազգովի համերաշխ պայքարում ենք թշնամու դեմ, նման դրսևորումները ոչ թե ակնարկում այլ հաստատում են, որ մեր երկրում անհանդուրժողականույան և ներքին թշնամության սաղմերը որտեղ են ջրվում, ծլում և տարածվում: Ես պահանջում եմ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ից Ararat Mirzoyan-ից,  Tigran Hakobyan -ից օգտագործել ձեր հնարավորությունները, լծակները այդ մարդկանց բերանը գոնե այս օրերին փակ պահեն: Իսկ որպես պատասխան վերոհիշյալ անձնավորությունների հրապարակումներին, ասում եմ՝ թրքածինը դուք եք և ձեր ֆեյք հետևորդները: Ներքին թուրքը ավելի վտանգավոր է քան՝ իսկական թուրքը: #Թրքատյածներ:

Ռեպորտաժի հղումը մեկնաբանություններում»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ