06 10 2020

Վիրավոր զինվորների վիճակի ու գտնվելու վայրի մասին տեղեկանալու համար կգործի թեժ գիծ. Արսեն Թորոսյան



Շատ քիչ դեպքեր ենք լինում, որ անճանաչելի վիրավորներ ենք ունենում՝ նրանց անգիտակից լինելու պատճառով. նախարար 

Մենք վերլուծելով հակառակորդի գործողությունները, երբ տարբերություն չի դրվում օբյեկտների նշանակության և հումանիտար նշանակության մեջ, կարծում ենք, որ նրանք զերծ չեն մնա միգուցե նաև հիվանդանոցներին հարվածելուց: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դրանով պայմանավորված մենք ոչ միայն այս պահին, այլ նաև ընդհանրապես միշտ ունենք պահեստային պլաններ ծառայությունները կազմակերպելու համար»: 

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչպես կարող են հարազատները տիրապետել իրենց վիրավոր զինվորների մասին տեղեկատվությանը, նախարարը պատասխանեց. «Մենք էլ ենք բազմաթիվ զանգեր ստանում, թե ով որտեղ է գտնվում, և այդ հարցն այսօր, կամ վաղը վերջնականապես կկանոնակարգվի: Լինելու է թեժ գիծը, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրն ու վիճակը: Չնայած պետք է ասեմ, որ բոլոր ճանաչված վիրավորները, եթե գիտակցությունը տեղն է, հիմնականում կարողանում են կապ հաստատել իրենց ծնողների հետ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ