05 10 2020

Չեմ հասկանում՝ ինչու մնացինք այսքան միայնակ, ամեն ժամը որոշիչ է զինվորի կյանքի համար. Վիգեն Ստեփանյան



«Այո՛, անտանելի է պատկերացնել, որ Արցախը կարող է ներխուժման ենթարկվել, իսկ նրա խաղաղ բնակչությունը քանի օր է՝ սպանվում է կամ փախչում ռմբակոծոթյունների տակից»,-ասում է դերասան բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը և ցավով արձանագրում որ պանթուրքիզմի գաղափարախոությունը նորից լափում է հայրի արյուն, նոր տարածքներ ու չգիտես՝ մինչև երբ:

Պանթուրքիզմի գաղափարը ոչ երեկ է շունչ առել, ոչ այսօր, իրականում 6-րդ դարից նրանք մտասևեռուն կերպով տառապում են պանթուրքիզմով: Այո՛, սա տառապանք է որովհետև երբ քո միտքն ու ներուժը հազարամյակներով մոլագար կերպով կնետրոնացմում ես մի ուղղությամբ,  դա տառապանքի է վերածվում, նրանք այլ կերպ չեն պատկերացնում:

Մտավորականն համոզված է, որ այսպիսով Թուրքիան ռասսայական ու կրոնական պատերազմ է վերսկսում աշխարհի դեմ. «Այս ագրեսիան վտանգավոր հեռահար պլաններ ունի, ու եթե աշխարհը չարգելակի Թուրքիային, Սիրիայում հավաքարած նրա այս վարձկաններն ու ահաբեկիչները, որոնք այսօր հայի սերունդն են ուզում ոչնչացնել, վաղը մյուս քրիստոնեա երկրին կհասնեն: Արցախում բռնկված պատերազմը կանգնեցնել է պետք, այլապես գերտերությունները ուշացած կլինեն ու ստիպված  ավելի մեծ  խաղադրույթներ կանեն, որ վերադարձնեն կողմերին բանակցությունների սեղանին»:

Հարցազրույցը վարեց Սյուզի Բադոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ