05 10 2020

Ինչ անել «օդային տագնապ» ազդանշանի ժամանակ․ իրազեկում

Ինչ անել «օդային տագնապ» ազդանշանի ժամանակ․ իրազեկում

Այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին թե հնարավոր է փորձնական Օդային տագնապի ազդանշան լինի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար: Հարկ եղած դեպքում իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրությունների տեսքով և Զանգվածային լրատվության միջոցներով: Խնդրում և հորդորում եմ բոլորիդ հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը:

#Հաղթելուենք Չնայած նրան, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցներին կոչ եմ անում թարմացնել գիտելիքները՝ վերհիշելով Օդային Տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները: Խիղճ և խաղաղություն բոլորիս»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ