04 10 2020

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ մարտական գործողությունների մասին հեռախոսային քննարկումներից

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ մարտական գործողությունների մասին հեռախոսային քննարկումներից

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտանգ են ներկայացնում իրենց մարտական խնդիրը գերազանց կատարող արցախյան պաշտպանության բանակի գործողությունների արդյունավետության համար։ Հեռախոսային խոսակցությունների ընթացքում նույնիսկ անզգուշաբար, չկարևորելով դրանց նշանակությունը, հնարավոր է հաղորդել տվյալներ, որոնք կարող են օգտակար լինել հակառակորդին՝ մեր ուժերի դեմ իրենց քայլերը ծրագրելիս»,- գրել է Ստեփանյանը: ՊՆ մամուլի խոսնակը կոչ է անում խորապես գիտակցել խնդրի կարևորությունը և, կամա թե ակամա, չվնասել հաղթական պատերազմի ընթացքին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ