03 10 2020

Կարճ ասած՝ կառավարե՛ք ձեր հույզերը. Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ հայ-ադրբեջանկան հակամարտության մասին

Կարճ ասած՝ կառավարե՛ք ձեր հույզերը. Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ հայ-ադրբեջանկան հակամարտության մասին

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան երկրի պաշտոնյաներին կոչ է արել հավասարակշռված մեկնաբանություններ անել  հայ-ադրբեջանկան հակամարտության վերաբերյալ, որպեսզի այդ մեկնաբանությունները համընկնեն այս հարցում Կիևի պաշտոնական դիրքորոշման հետ, այլ ոչ թե թշնամանք սադրեն:

«Կարճ ասած՝ կառավարե՛ք ձեր հույզերը և մի՛ խաղացեք այլոց հույզերի հետ»,-գրել է նախարարն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Նա մասնավորապես անդրադարձել է Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությունն առ այն, որ Ուկրաինան պատրաստ է Արցախի հակամարտության սրման ֆոնին ռազմական և մարդասիրական օգնություն ցուցաբերել Բաքվին:
 

Կարճ ասած՝ կառավարե՛ք ձեր հույզերը. Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ հայ-ադրբեջանկան հակամարտության մասին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ