Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը մինչև վերջ դեռ չի հանդարտվել, և այս պայմաններում աճում է ռուսական դիվանագիտության դերը հետագա կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկրի ԱԳՆ-ում ելույթի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ կանգնեցվել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում:
«Սակայն վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել: Կայունության ապահովման համար խիստ պահանջված են ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը ՝ որպես հրադադարի ռեժիմի եւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր», - ասել է ՌԴ նախագահը:
«Անկասկած աճում է ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վիճելի հարցերի կարգավորման ուղղությամբ ջանքերի շարունակման գործում»,- ընդգծել է Պուտինը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը