03 10 2020

Ռմբակոծվում է նաև Հայաստանի տարածքը. Հենրիխ Մխիթարյանը դիմում է միջազգային հանրությանը

Ռմբակոծվում է նաև Հայաստանի տարածքը. Հենրիխ Մխիթարյանը դիմում է միջազգային հանրությանը

Մենք շարունակում ենք ականատես լինել կատաղի ռազմական կռիվների Լեռնային Ղարաբաղի դեմ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

«Ադրբեջանական զինուժը ռմբակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը և գնդակոծում քաղաքացիական ենթակառուցվածքները: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները վիրավորվել են ադրբեջանական հրթիռային հարվածներից:

Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայ ազգը սպառնալիքի տակ է: Համաշխարհային  խաղաղությունն ու անվտանգությունը վտանգված են: Եթե այսօր այն չդադարեցվի, վաղը կարող է տարածաշրջանից տարածվել դեպի մյուսները: Այսօր մեր երեխաներն են թիրախ դարձել, վաղը նրանք կարող են քոնը լինել:

Եվս մեկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը հնարավոր ամեն ինչ անել`օգնելու դադարեցնել հայերի դեմ ռազմական գործողությունները», - նշել է Մխիթարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ