03 10 2020

Հորդորում ենք խուսափել սեփական նախաձեռնությամբ բուժօգնության նպատակով սահման մեկնելուց․ ԱՆ

Հորդորում ենք խուսափել սեփական նախաձեռնությամբ բուժօգնության նպատակով սահման մեկնելուց․ ԱՆ

Հայաստանում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից` ժամը 14:00-ից, գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ, մասնավորապես՝ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:

«Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ կամայականությունից` սեփական նախաձեռնությամբ բուժօգնության նպատակով սահման մեկնելու պատրաստակամությունից դրդված: 

Հորդորում ենք բուժաշխատողներին և բժշկական խմբերին համագործակցել  և յուրաքանչյուր նմանատիպ նախաձեռնություն քննարկել առողջապահության նախարարության հետ` համակարգված աշխատելու նպատակով: Ելնելով անվտանգության կանոններից` որևէ գործողություն չիրականացնել:

Առողջապահության նախարարությունը կարևորում է յուրաքանչյուրիդ աջակցությունը և հորդորում համախմբված ու միասնական գործել բուժօգնություն տրամադրելու գործընթացն արդյունավետ համակարգելու նպատակով` միաժամանակ չվտանգելով մեր համաքաղաքացիների անվտանգությունն ու առողջությունը»,-ասված է ԱՆ հայտարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ