Ընդհանուր առմամբ գիշերը թեժ մարտեր չեն եղել, բայց եղել են որոշակի փոքր մարտական գործողություններ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նույն հատվածներում հակառակորդը կատարել է որոշակի վերախմբավորման գործընթաց, սակայն առավոտ լուսաբացից հետո որոշակիորեն թեժացել են մարտերը: Ըստ էության, մարտական գործողությունների ուղղությունները նույնն են և րոպեներ առաջ պաշտպանության բանակը հայտնեց, որ խոցել ենք ևս մեկ ուղղաթիռ, որն ընկել է Պարսկաստանի տարածք: Ընդհանուր առմամբ, գիշերվա և վաղ առավոտվա որոշակի թեժացած մարտերի ընթացքւոմ ունենք հետևյալ պատկերը՝ հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը՝ անկախ իրենց չափերից և մարտավորությունից, կրել են անհաջողություն, հայկական զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը