Տեղեկացնում ենք, որ փոստային բաժանմունքները հոկտեմբերի կենսաթոշակների վճարումները կիրականացնեն հոկտեմբերի 2-ից մինչև 20-ը ներառյալ:
Հոկտեմբերին կենսաթոշակները վճարվելու են շահառուների հաշվառման հասցեներում՝ փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով, կամ կենսաթոշակառուի ցանկությամբ այն կարող է վճարվել փոստային բաժանմունքում`պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը