Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վստահ հրամանատարությամբ մեր տղաներն արդյունավետ կերպով իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Հարգելի՛ հայրենակիցներ
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը՝ բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները:
Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վստահ հրամանատարությամբ մեր տղաներն արդյունավետ կերպով իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը»,- գրել է նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը