Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստը տևեց ընդամենը 4 րոպե։
Հանձնաժողովի նախագահ՝ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ առաջիկա խորհրդարանական քառօրյան ստեղծված իրողություններով պայմանավորված պետք է կարճատև լինի, դրանում պետք է ներառել միայն այն հարցերը, որոնք իսկապես նշանակություն ունեն և չեն կարող հետաձգվել։
Արդյունքում՝ խորհրդարանական հանձնաժողովի օրակարգի բոլոր 4 հարցերի քննարկումը 2 ամսով հետաձգվեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը