29 09 2020

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը Վարդենիսի հարակից հրետակոծվող համայնքներում է

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը Վարդենիսի հարակից հրետակոծվող համայնքներում է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս պահին ապրում եմ այն նույն զգացողությունները, ինչ մոտ 10 տարեկանում։ Իմ ծննդավայրում եմ՝ Վարդենիսում՝ ավելի կոնկրետ հարակից համայնքներից մեկում, որտեղ խուլ գմփոցներ ենք լսում։ Ծանոթ ձայներ են ու վաղուց չեն էլ վախեցնում։

Իհարկե, ցերեկն այս հատվածները ինտենսիվ հրետակոծվում և հրթիռակոծվում էին, նույնիսկ մեր հայրենակիցներից մեկը զոհվեց, բայց հիմա խաղաղ է, հուսամ խաղաղ գիշեր կունենանք։ 

Չենք ընկճվում, չենք նահանջում մեր հայրենիքից։ Մեր հողը պաշտպանելու ենք մեր ներկայությամբ։ Ափսոս՝ մի քիչ ցուրտ է… 
#հաղթելուենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ