Երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա չի եղել իր ձեռամբ հաստատված ցանկով 100 բուժաշխատողի պարգևատրման հանդիսությանը, որը տեղի է ունեցել Կառավարության դահլիճում։ Նախարարի բացակայությունն իսկույն ֆիքսել են կոլեգաները, բայց դա ավելի լայն քննարկման առիթ է դարձել հենց կառավարության ներսում։ Ոմանք Թորոսյանի վարքագիծը կապում են իր ու վարչապետի միջև առկա ներքին լարվածության հետ, ինչի մասին մամուլը հաճախ է գրում։ Իսկ նախարարության ներսում չեն թաքցնում, որ այո, Թորոսյանն ակնհայտ պասիվություն է ցուցաբերում արձակուրդից հետո նաև իր նախարարական պարտականությունների դաշտում։ Ենթակաները սրա բացատրությունը չունեն։ Իսկ թե ինչու՞ երեկ ներկա չի եղել Կառավարությունում կազմակերպած հանդիսավոր արարողությանը, լրատվական ծառայությունից չկարողացան հիմանավորել։ Գուցե հրավիրված չի՞ եղել, մեր ճշտող հարցին լրատվականից փոխանցեցին, թե՝ ԱՆ աշատակազմի գլխավոր քարտուղարն է ներկա գտնվել։ Նախարարի փոխաիե՞ն, և ինչո՞ւ, այդուհանդերձ, նախարարը ներկա չէր, հստակեցնող հարցադրմանը նորից նույն պատասխանը հնչեց՝ ներկա է գտնվել գլխավոր քարտուղարը․ այսքանը։
Նշենք, անկախության 29 րդ տարվա կապակցությամբ ընտրյալներին ՀՀ վարչապետի շնորհակալագրերով պատվել են կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար( «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և այլ բժշկական հաստատությունների ավելի քան 100 բուժաշխատողներ, և խրախուսվել են պետական կառավարման համակարգի մի շարք աշխատակիցներ): Շնորհակալագրերը հանձնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը