25 09 2020

Ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվում Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան

Ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվում Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան

Երեկ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից դեպի Ադրբեջան առնվազն 6 թռիչք է իրականացվել, որից 4 թռիչք իրականացվել է թուրքական Airbus A400M-180, 2-ը` ադրբեջանական IL-76TD տրանսպորտային ինքնաթիռներով։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է փորձագետ Ալեն Ղուլյանը:

Նա նաև ավելացրել է.«Ադրբեջանական ռազմատրանսպորտային օդանավը նույն օրը 2 թռիչք է իրականացրել Ադրբեջան` ընթացքում Թուրքիայից թռիչք  իրականացնելով նաև  Իսրայել։ Բացի այդ, նույն օրը Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան չվերթ է իրականացրել նաև ադրբեջանական Silk Way ընկերության IL-76TD-90VD  (հաշվառման համար 4K-AZ101) տրանսպորտային ինքնաթիռը»։

Փորձագետի գրառմամբ՝ այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան։

Նա նաև նշել է Թուրքիայի ՌՕՈՒ  թռիչքները՝

-  Բորտ 055, հաշվառման համար 16-0055, "Airbus A400M-180"։
Ժամը 11:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի  օդանավակայանում։ Ժամը 16:50-ին վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարության հիմնական բազան։

- Բորտ 093, հաշվառման համար 18-0093, "Airbus A400M-180"։
Ժամը 16:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված օվիաբազայից է բարձրացել։ Նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա ։

- Բորտ 078, հաշվառման համար 17-0078, "Airbus A400M-180"։
Ժամը 15:30-ի սահմաններում վայրէջք է կատարել Եվլախի օդանավակայանում։ Ժամը 19:00-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։

- Բորտ 080, հաշվառման համար 17-0080,"Airbus A400M-180"։
Ժամը 16:05-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 19:55-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։

Ադրբեջանի ՌՕՈՒ թռիչքներ.

- հաշվառման համար 4K-78131, "IL-76TD"։

Ժամը 00:00-ի սահմաններում վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված օվիաբազայից է ուղևորվել։ Առավոտյան ժամը  07:30-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Իսրայել և ժամը 09:20 սահմաններում այնտեղ վայրէջք է կատարել։ Ժամը 13:45-ին վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Ադրբեջան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ