23 09 2020

Համավարակի պայմաններում ուսանողներին բերել բուհ և սկսել գործադո՞ւլ

Համավարակի պայմաններում ուսանողներին բերել բուհ և սկսել գործադո՞ւլ

Հանուն Որակյալ Կրթություն նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

1 տարի առաջ, ուսանողների առջև դռներ փակելով, ստահոդ լուրեր տարածելով, բացականերով և նման այլ մանրուքներով նրանց վախեցնելով, ՀՊՏՀ դասախոսական և վարչական կազմը փորձում էր զսպել ուսանողների դասադուլը և ետ պահել արդարացի պահանջն արտահայտելու իրավունքից: Այսօր ՀՊՏՀ նույն աշխատակիցները, ուսանողներին թողնելով լսարաններում, գործադուլ են անում:

Ամեն անգամ, երբ թվում է, թե այլևս ոչինչ չի զարմացնի մեզ, հայտնվում են ՀՊՏՀ աշխատակիցները և նոր «հրաշքով» հանդես գալիս:

ՀՊՏՀ հարգելի՛ աշխատակիցներ, ինչպե՞ս եք համարձակվում ասել, որ Կառավարությունը արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում ձեր հանդեպ, երբ դուք Կառավարության դիմաց եք հայտնվել՝ արհամարհելով և ոտնահարելով ուսանողների՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը:

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, կարելի է որակել որպես ՀՀ-ում գործող կրթական հաստատություններում երբևէ տեղի ունեցած մեծագույն խայտառակությունը:

Կարծում ենք, որ այս էժանագին և մի բան էլ զեղչված ներկայացումը դադարեցնելու և լրջանալու ժամանակն է։ Բուհի համբավի և նրա ապագայի մասի՞ն եք մտածում, հա՞ որ։ Իրականությունն այլ է։

Չենք ուզում գետնին հավասարեցնել ձեր ոչ այնքան բարձր հեղինակությունը և չենք հրապարակում տարբեր ուսանողների կարծիքները ձեր գաղափարական պայքարի մասին։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր այն դասախոսներին, որոնք խիզախաբար մերժել են ղեկավարությանը և չեն միացել տվյալ խմբի կազմակերպած խայտառակ բեմադրությանը և բարեխղճորեն անցկացնում են իրենց դասախոսությունները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ