Մինչև 2050 թ. յոթնապատկել միջին աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի. վարչապետը ներկայացրեց վերափոխման ռազմավարությունը
Մինչև 2050 թվականի ռազմավարության գաղափարը հիմնված է ազգային արժեքների, ազգային նպատակների, հանրային պահանջարկի վրա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը՝ նշելով, թե մինչ այս նախորդ 30 տարվա ռազմավարություն չի եղել, ինչը գուցե նաև պայմանավորում է այսօրվա բազմաթիվ խնդիրները:
«Այս պահից սկսած՝ Կառավարության ցանկացած որոշում պետք է միտված լինի այս գաղափարի, տեսլականի իրագործմանը: Սա տեսլականի վրա հիմնված հավակնություն է, ոչ թե կանխատեսելի պարտավորություն և պլան: Մենք ձևակերպում և բարձրաձայնում ենք մեր հավակնությունը, որը եթե մի քիչ ավելի ոչ պաշտոնական ձևով ասելու լինենք, գուցե կարելի է ձևակերպել նաև որպես երազանք»
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ մինչև 2050 թ. ՀՀ բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի, յոթնապատկել միջին աշխատավարձը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը