18 09 2020

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

 

Օդի ջերմաստիճանը կբարձրանաՀանրապետության տարածքում սեպտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

21-ին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո,  հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    35.00C (1998 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         6.20C (2007 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    20.30C

 

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ