ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դադարեցրել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Սիրելի հայրենակիցներ, Սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։
Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը