Եվրամիության ամբողջ տարածքում պատրաստվում են ճանաչել միասեռ ամուսնությունները։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ»-ը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը քիչ առաջ հանդես է եկել Եվրախորհրդարանի պատգամավորներին հղված ուղերձով: Բոլորը սպասում էին ԵՄ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հաշվետվությանը, սակայն կարևորագույն լուրը դարձավ Եվրահանձաժողովի՝ ԵՄ եկրներում ընտանեկան հարաբերությունների փախադարձ ճանաչմանը հասնելու խոստումը: Խոսքը այդ թվում միասեռ ամուսնությունների մասին է: Իսկ դա նշանակում է եվրոպական երկրների մեծ մասի ազգային օրենսդրության անտեսում, որտեղ նման ամուսնություններն արգելված են: Եվ ոչ միայն Բալթյան երկրներում, որի հասցեին պարբերաբար մեղադրանքներ են հնչում. երկրին մեղադրում են հոմոֆոբիայի մեջ: Լյայենի հայտարարությունն առավել զարմանք կառաջացնի Իտալիայում և Լեհաստանում, որոնց կաթոլիկ բնակչությունն ակտիվորեն պայքարում է միասեռ ամուսնությունների ճանաչման դեմ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը