15 09 2020

Հայկական «Չնչիկ» ֆիլմը ներառվել է Բուսանի միջազգային կինոփառատոնի ծրագրում

Հայկական «Չնչիկ» ֆիլմը ներառվել է Բուսանի միջազգային կինոփառատոնի ծրագրում

 

Արամ Շահբազյանի «Չնչիկ» լիամետրաժ ֆիլմը ներառվել է Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Ժապավենը, որն այս տարիների ընթացքում բարդ ճանապարհ է ունեցել, վերջապես թողարկվել է 2019 թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։

Ֆիլմում խաղացել են Լիլի Էլբակյանը, Հիլդա Օհանը, Յուրա Կոստանյանը և Արթուր Պապիկյանը։

Փառատոնի կազմակերպիչները կորոնավիրուսի համավարակով պայմանավորված որոշում են կայացրել չեղարկել բոլոր առցանց միջոցառումները, այդ թվում բացման ու փակման արարողությունները։ Նշվում է, որ եթե երկրում համաճարակային իրավիճակը վատանա, փառատոնը կարող է չեղարկվել։

Այս տարի փառատոնի ընթացքում 192 ժապավեն կցուցադրվի աշխարհի 68 երկրից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ