04 05 2021

«Արյունոտ լուսնի առեղծվածը»․ Փատավավերագրական նոր ֆիլմ, «5-րդ ալիքի» ստեղծագործական թիմից․ անոնս



Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Օրերս բախտ վիճակվեց մասնակցել Հար Հարությունյան-ի և 5-րդ ալիք / 5 TV-ի ստեղծագործական թիմի կատարած հերթական գլուխգործոցի փակ դիտմանը:

Այս ֆիլմը տակնուվրա է անում վերջին 3 տարիների բոլոր միստիկ դրվագները և ամենը բացահայտում իրական քողարկված իմաստով:

Հետաքրքրական է, որ շատերս առանձին առանձին անդրադարձել ենք ֆիլմի այս կամ այն դրվագին, սակայն այդ ամենի տրամաբանված փոխկապվածությունը հնարավոր է հասկանալ միայն ֆիլմը դիտելով:

Շնորհակալ եմ ֆիլմի ստեղծողներին, քանի որ սրա միջոցով հնարավոր է բացել մեր շատ մոլորյալ հայրենակիցների աչքերը...

Անհամբեր սպասելու եմ ուրբաթ՝ մայիսի 7-ին, երկոյան ժամը 21:30-ին 5-րդ ալիքի եթերում ֆիլմի հեռարձակմանը և հետագա ցնցումներին...

Իսկ, որ ցնցումներ լինելու են, դա երաշխավորում եմ...

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ