14 09 2020

Կրակոց և 400 ձերբակալված՝ Բելառուսում

Կրակոց և 400 ձերբակալված՝ Բելառուսում

Բելառուսի մայրաքաղաքում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ նաև կրակոց է հնչել։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Ակցիաների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 400 մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախազգուշական կրակոցն արձակել է իրավապահներից մեկը, երբ ցուցարարները փորձել են ազատել ձերբակալվածներին:

Մինսկում ակցիաների ժամանակ ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է կիրառել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ