«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն անդրադարձել է «Հանրային» հեռուստաընկերության եթերում «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի ղեկավար Լարիսա Մինասյանի հարցազրույցին։
«Երեկ Հանրային հեռուստաընկերության հյուրն էր օլիգարխ Ջորջ Սորոսի վարձու աշխատող Լարիսա Մինասյանը: Նախ ասեմ, որ Հանրայինի եթերը զմռսած փակ է ՎԵՏՕ շարժման համար և հարկատուների փողերով պահվող հեռուստաընկերության եթերում հարկատուները հնարավորություն ունեն տեսնելու միայն սորոսականների մենախոսությունները: Այս փաստը վկայում է պետության ներսում սորոսականների աննախադեպ ազդեցության մասին:
Ինչևէ, Լարիսա Մինասյանը հերթական անգամ սպառնաց ինձ բանտարկությամբ. Վերջին տարվա ընթացքում օլիգարխ Սորոսից փող ստացածները և նույնիսկ անձամբ տիկին Լարիսան իմ դեմ բազմաթիվ կեղծ և սուտ դիմումներ են ներկայացրել իրավապահներին, սակայն դրանք բովանդակային առումով այնքան դատարկ են եղել, որ բոլոր դիմումները կարճվել են:
Անշուշտ իմ հաջողությունից է, որ օլիգարխ Սորոսի վարձկանների պաշտպանությունը որպես կանոն իրականացնում է այնպիսի ականավոր փաստաբան ինչպիսին Տիգրան Եգորյանն է, (չմոռանանք, թե ինչպես փայլուն նա պաշտպանեց հաց բերողին):
Տիկին Լարիսային կցանկանայի փոխանցել հետևյալը`
1. Ես պատրաստ եմ բանտարկվել ու բանտից շարունակել իմ պայքարը օտարերկրյա գործակալական ցանցի դեմ, նույնիսկ սուտ և կեղծ մեղադրանքով:
2. Սորոսի շահառուները սկսած ֆիզիկական բռնությունից, հարձակումից մինչև սուտ մատնություններ, կեղծ քաղ հայցեր ամեն ինչ փորձեցին ու ոչինչ չստացվեց: Կարծում եմ կարիք ունեն վերանայելու իրենց գործիքակազմը իմ դեմ պայքարում:
3. (Անվճար խորհուրդ) Տիկին Լարիսա, ձեր ելույթներում հաճախ հանդիպող աննախադեպ բառի փոխարեն «աննման» բառը օգտագործելով անիմաստ բարդացնում եք ձեր միտքը:
Եվ վերջում անհամբեր կսպասեմ Հանրային հեռուստաընկերության իմ եթերի հրավերին, այլապես կարող եմ Հանրայինին մեղադրել միակողմանի օլիգարխ Սորոսի քարոզ իրականացնելու մեջ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մալյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը