10 09 2020

Ազգայինը հանելուց դատարկ տեղը ազատ չի մնա, կլցվի այլ արժեքով․ Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահի և «Հաղթանակած» երիտասրադական նախաձեռնության անդամների հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանից մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, ինչպե՞ս է գնահատում երկրի նախկին ղեկավարը, երբ իրենց զրկում են եկեղեցու պատմությանը դպրոցում ծանոթանալու իրավունքից։

«Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, մեծ ազգ չենք քանակով, մեծ ենք մշակույթով, հավատով, այդ պատճառով համոզված եմ, որ մեր մեջ պետք է լինի ազգայնական հզոր կոմպոնենտ, դա պետք է լինի նաև գոյատևման համար։ Հատկապես դա պետք է, երբ շրջապատված ես Թուրքիայի ու Ադրբեջանի նման երկրներով, որոնց հետո ունես դժվար պատմություն ու փաստացի պատերազմի մեջ ես։ Մենք ազգային կոմպոնենտը կորցնելու իրավունք չունենք, իսկ եկեղեցին մեր ինքնության զգալի մասն է, տվյալ դեպքում չեմ համարում, որ դա ճիշտ քայլ է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ