«Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երիտասարդներից մեկը հարց ուղղեց՝ ո՞րն է եղել ձեռնարկված ամենակարևոր քայլը երկրի համար իր պաշտոնավարման ընթացքում․
«Երևի ամենից կարևորն այն ժամանակ ես համարեցի տնտեսական քաղաքականությունը։ Մենք ունեցել ենք մի երկիր՝ ընդամնեը 300 մլն բյուջեով, ՀՆԱ-ն եղել է 1 մլրդ 800 մլն։ Մեկ շնչին ընկնում էր մոտավորապես 560 դոլարի չափ։ Նման աղքատության պայմաններում խոսել բարձր բաների՝ ժողովրդավարության, ազատությունների մասին... Խնդիրը առաջին հերթին եղել է կերակրել ժողովրդին, կենսամակարդակը հասցնել մի աստիճանի, որից հետո ընկալելի կլինեն այլ քայլեր»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը