10 09 2020

Էապես տարբերվում է ընկերություն հասկացությունը այս սերնդի և ավագ սերնդի մոտ․ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հյուրընկալվել է «Հաղթանակած» նախաձեռնության երիտասարդներին։

Երկրորդ նախգահը պատասխանել է երիտասարդներին հուզող մի շարք հարցերին։

«Իմ պաշտոնավարման ժամանակ պարբերաբար են եղել հանդիպումները երիտասարդության հետ: Խոստովանեմ, որ ինձ համար այս հանդիպումներն ամենահետաքրքիրն էին: Սակայն այդ պահից տարիներ են անցել: Գիտնականներն ասում են, որ երիտասարդությունը փոխվել է,  փոխվել է աշխարհը: Նոր տեխնոլոգիաները ձեւավորում են նոր երիտասարդություն: Չգիտեմ՝ որքանով եք դուք փոխվել, որքանով եք նման այն երիտասարդությանը, որի հետ ես շփվել եմ: Ուրախ եմ այստեղ գտնվել, հատուկ էներգիա զգացի: Այսօրվա սերնդի մասին գիտնականները հետաքրքիր բաներ են գրում: Այնպիսի բաներ, որոնց դժվար ես հավատում»,-իր բացման խոսքում ասել է Երկրորդ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ