09 09 2020

«Հաղթանակ» զբոսայգում ծառահատման և երկնաքերերի կառուցման մասին լուրերը քաղաքապետարանը հերքում է

«Հաղթանակ» զբոսայգում ծառահատման և երկնաքերերի կառուցման մասին լուրերը քաղաքապետարանը հերքում է

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հերքում է «Հաղթանակ» զբոսայգում ծառերի հատման և երկնաքերերի կառուցման մասին լուրերը: Կարապետյանը մասնավորապես գրել է.

«Մի քանի լրատվակայքեր տեղեկություն են շրջանառում՝ «Հաղթանակ» զբոսայգում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվելու» վերնագրով՝ հղում անելով սոցցանցային մի գրառում:

Հայտնում եմ, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. «Հաղթանակ» զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում: Առավել ևս, «Հաղթանակ» զբոսայգու տարածքում ծառեր չեն հատվում:

Խնդրում եմ տարածել միայն ստույգ և ճշտված տեղեկություն»,- գրել է Հակոբ Կարապետյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ