08 09 2020

Շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից. Հովիկ Սաֆարյան

Շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից. Հովիկ Սաֆարյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանն այսօր ընթացող ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում՝ փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլն շրջածախ առևտրի ներկայացնող պայմանները, ապրանքների տեսակները և թույլատրելի վայրերի մասին նախագիծը:

«Նախագծով նախատեսվող հիմնական իրավակարգավորումներն են՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության համայնքային սեփականութուն հանդիսացող ընհանուր օգտագործման տարածքներում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը,  կամ վարչական շրջանի ղեկավարը:

Շրջածախ առևտուր պետք է իրականացնի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին: Վաճառքի կամ ցուցադրման համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ և սայլակներ, կամ շարժական այլ միջոցներ»,- նշեց Հովիկ Սաֆարյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ