04 09 2020

Հնարավոր է այս կարանտինի ուղերձը լինի ավելի խիստ ու սահամաններն էլի չբացվեն. Էդմոն Մարուքյան



Բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում իրենց անձնական մեքենաներով, այսինքն շարժական գույքով և չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Կա հնարավորություն չարթերային չվերթներով գալու, բայց իրենք մեքենաները թողնելու տեղ չունեն և սա լուրջ խնդիր է: Ես դիմել էի, որ հատուկ թույլտվություն Վրաստանից խնդրենք և շարասյունքով այդ մեքենաները գան Հայաստան, բայց էս առաջարկությունը մերժվել է և երկու տարբերակ է առաջարկվել՝ ավտոբուսներով գալ , որը դեռ չգիտեմ, թե ով է կազմակերպելու, և երկրորդ՝ մեքենաները, եթե ուզում եք քարշակներով բերեք: Ինչ վերաբերում է այս կողմից բացելուն, այդ մասին խոսակցություններ չկան»: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ