Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց Կառավարության կողմից ներկայացված՝ «ՀՀ բնակչության սանատիրահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հակակից օրենքներում փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ օրենքի ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:
«Նախագծով վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի, իսկ Երևան քաղաքի դեպքում՝ քաղաքապետի կողմից և Կառավարության կողմից՝ տարբեր տարածքներում»,-ասաց նա և նշեց, որ կիրառվող միջոցառումները կարող են լինել համավարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանման, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցման կամ սահմանափակման, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումների, ինքնամեկուսացման կամ մեկուսացման տեսքով:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը