03 09 2020

ՀԱՊԿ-ն Հայաստանում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը

ՀԱՊԿ-ն Հայաստանում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աշնանը Հայաստանում տեղի ունենալիք «Փոխգործակցություն 2020» զորավարժություններում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը` հղում տալով շտաբային բանակցությունների արդյունքում հրապարակված ՀԱՊԿ միասնական շտաբի մամուլի ծառայության հայտարարությանը:

«ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսում են կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակում»,-նշել է ռազմական բլոկի Միացյալ շտաբը:

Աշնանը նախատեսվում է նաև «Որոնում 2020»  հետախուզական վարժանքները, որոնց ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ պետությունների հետախուզական մարմինների կողմից  և հետախուզական միջոցների շնորհիվ հետախուզության կազմակերպումն ու իրականացումն ի շահ կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի:

«Որոնում 2020» զորավարժությունները կանցկացվեն Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական գլխավոր վարչության հատուկ և ռազմական հետախուզության վարչության պետի ղեկավարությամբ:

«Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունների ղեկավարումը վստահվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչության ղեկավարին:

Երկու դեպքում էլ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Հայաստանի տարածքում ՝ «Բաղրամյան» ռազմավարժարանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ