Պարեկային ծառայության համար մենք հիմա արդեն իրականացրել ենք դասխոսների մրցութային կարգով ընտրություն, սպասվում է հոկտեմբերից մեկնարկող 5-ամսյա դասընթացի փուլ: Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Դասընթացների ավարտից հետո 2021 թվականի առաջին եռամսյակի ավարտին Երևան քաղաքում 700 անձի կազմով պարեկային ծառայությունը պատրաստ կլինի մեկնարկելու, որից հետո նույն ընթացակարգերով և ավելի զարգացնելով ներդրված մեխանիզմները պարեկային ծառայությունը կտարածվի փուլ-փուլ ամբողջ հանրաապետության տարածքում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը