Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կառավարական առանձնատան վերանորոգման ընթացքում արձանագրված չարաշահումների մասին մամուլի հրապարակումներին։
Նա նշել է, որ պնդումը, թե առանձնատան վերանորոգման համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել, իրականությանը չի համապատասխանում․ նրա խոսքով՝ այդ թիվը տասնյակ անգամներ ուռճացված է։
Էդուարդ Աղաջանյանը հերքել է նաև տեղեկությունները, թե կապալառու ընկերության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Սա ևս բացարձակ սուտ է, և պրն. Հակոբյանը որևէ ներգրավվածություն նշված գործընթացում չի ունեցել։
«Վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասվան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից»,-գրել է նա՝ տեղեկացնելով, որ իր դիմումի համաձայն է ՊՎԾ-ն ուսումնասիրություններ սկսել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը