Իմ թոռները սովորում են միջին դպրոցում, բայց այս տարի նրանք դպրոց չեն գնալու, որովհետև նրանցից կապիկ կերտել չենք ուզում, ուզում ենք կերտել նվիրյալ հայ մարդ, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ցույցի մասնակից Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: «Այս նախարարը չի լսում ժողովրդի ձայնը, նա լսում է միայն վերևներում նստած մարդու ձայնը: Այս նախարարը որևէ կերպ հրաժարական չի տա, նա պետք է հրաժարական տա այդ վերևներում նստած մարդու ձայնով: Քանի դեռ այդ ձայնը չի լսվել, նախարարը հրաժարական չի տա», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը