Մեր նախաձեռնության համար սևեր և սպիտակներ չկան, բայց եթե ընդդիմությունը որևէ փաստարկ է ներկայացվում, անպայման թիրախավորվում է: Այս մասին «Ազգային արժեքների պաշտպանույթուն» նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով առաջիկայում փորձելու են մասնագիտական խմբերի առաջարկությունների հիման վրա վերախմբագրել Հայաստանյաց Առաքելական եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին օրենքի նախագիծը, որից հետո նախաձեռնելու ենք ստորագրահավաք և արդյունքները ներկայացնելու են իրավասու մարմիններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը