27 08 2020

Սա միայն հայկական իրականությանը վերաբերող գիրք չէ. Արփինե Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը



Ես մի շարք գրքերի հեղինակ և համահեղինակ եմ, որոնք կոնկրետ մասնագիտական ուղղվածություն ունեն՝ իրավական ուղղավածություն, իսկ մեդիաիրավունքի դասագիրք գրելու մտահղացումը բավականին երկար տարիների պատմություն ունի իրականում, երբ իրավաբանական ֆակուլտետին զուգահեռ սկսեցի դասավանդել նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Այս մասին իր հերթական գրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

 «Իմ տարբեր կարգավիճակներում գործունեությամբ պայամանավորված շատ էի առնչվում այդ ոլորտում տարբեր խնդիրների և անընդհատ ուսումնասիրում էի միջազգային փորձը, դատական պրակտիկան, մեր օրենսդրության խնդիրներին առերասվում և կարող եմ ասել, որ այս գիրքը իմ և իմ շատ լավ ընկերոջ՝ նախկին ուսանողի համատեղ ամփոփումն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ