26 08 2020

Խաշթառակի այդ ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ ահազանգ նախկինում չի գրանցվել. Նախարար

Խաշթառակի այդ ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ ահազանգ նախկինում չի գրանցվել. Նախարար

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինս փաստեց, որ ծառայողական քննություն է նշանակվել Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարզպետը հավաստիացրեց, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի եւ մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում որպես սոցիալապես անապահով ընտանիք եւ պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել: Ընտանիքին աջակցություն են տրամադրել նաեւ մարզում գործող հասարակական կազմակերպությունները:

Պարոն Չոբանյանի խոսքով ընտանիքում բռնության դեպքերի մասին որեւէ տեղեկություն կամ ահազանգ նախկինում չի գրանցվել:

Երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր հինգ երեխաների խնամքը կիրականացնի նույն հաստատությունում:

Այս պահին քննարկվում է նաեւ ընտանիքի հաշմանդամություն ունեցող մյուս անդամներին համապատասխան աջակցություն, այդ թվում շուրջօրյա խնամք տրամադրելու հարցը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ