24 08 2020

Ուսուցիչը ի զորու չէ 3 ժամ միայնակ վերահսկել 20 երեխայի. Արմինե Դավթյան



ԿԳՄՍ նախարարության որոշումները պետք է հիմնված լինեին որոշակի գիտական հետազոտությունների վրա, որն այս պարագայում բնականաբար բացակայում են: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժ-հոգեբան Արմինե Դավթյանը:

«Ոչ մի գիտական հետազոտության ես այսօր չեմ հանդիպել, որը հիմնավորի, որ դիմակ կրելը համաճարակի կանխարգելման լավագույն միջոցն է, այն անհրաժեշտ միջոցն է, որն այսօր պետք է դպրոցներում հատկապես երեխաների պարագայում պարտադիր դառնա:

Բակերում, այգիներում երեխաներն իրար հետ ազատ շփվում են, ազատ խաղում են, այդ նույն երեխային տանել, փակել դասասենյակում և ասել՝ չպետք է դուրս գաս, չպետք է շփվես ընկերոջդ հետ, դասամիջոց չպետք է անես, դա հիմնավորված չէ: Անհնար եմ համարում նման պարտադրանքը, անհնար եմ համարում վերահսկողությունը, որովեհտև ուսուցիչը 3 ժամ միայնակ վերահսկել 20 երեխա ի զորու չէ, ոչ մի ուսուցիչ այդ նյարդային համակարգը չի կարող դրսևորել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ