15 02 2024

7 տարեկանից դպրոց տանելու դեպքում երեխան միանգամից 2-րդ դասարան կգնա. ՔՊ նոր կարգավորումները



Եթե ծնողը որոշի, որ երեխային 7 տարեկանից է դպրոց տանում, ապա երեխան կգնա միանգամից 2-րդ դասարան: Այս մասին Ազգային ժողովում ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Երեխան քանի տարեկանում եկավ դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է: Երեխայի հետ պետք է արվի լրացուցիչ աշխատանք, որպեսզի նա յուրացնի բաց թողած ծրագիրը: Կարծում ենք սա զսպող մեխանիզմ է դառնալու, որ ծնողը երեխային այն տարիքում տանի դպրոց, որում որ պետք է տանի»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ